Մի քանի կիլոմետրանոց խցանում Երևանի Իսակովի պողոտայում․ պատճառը ոչ թե պարեկների, այլ Երևանի քաղաքապետարանի «փնթի» աշխատանքն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, մի քանի կիլոմետրանոց խցանում է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խցանումը ոչ թե ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևանի գնդի թերի աշխատանքի արդյունքում էր ստեղծվել, այլ Երևանի քաղաքապետարանի կողմից Արգավանդից դեպի Երևանյան կամուրջ տանող հատվածում իրականացվող ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների հետևանքով։ Այդ հատվածում քաղաքապետարանը, չգիտես ինչու, ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, այդ թվում՝ լուսային, չի տեղադրել, ինչը պետք է արվեր մինչև աշխատանքների սկսելը։
Իսկ վարորդների մի մասը «ամենաքաղցր» խոսքերն էին ուղղում քաղաքապետարանին, իսկ մի մասն էլ գովում էին՝ ասելով, որ վերջապես կպրծնեն փոսերից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։