30975 դիտում
12:25 10-11-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. 58-ամյա վարորդը Օpel -ով «Կորեայի ձորում» մոտ 200 մետր քարերին բախվելով, սահելով հայտնվել է ձորում. վիրավորին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում 58-ամյա Ֆելիքս Ղազարյանը, իր վարած Օpel Astra մակնիշի ավտոմեքենայով «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր սահելով՝ բախվել է քարերին ու հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, պատգարակով, մեծ դժվարությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա հոսպիտալացրել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Հրանտ Սեդրակյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+