211652_close_icon
views-count3661 դիտում article-date 17:29 03-04-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ անվտանգության պետը ոստիկաններին հայտնել է, որ «Քարֆուր» խանութի աշխատակիցները նշված խանութից կատարել են 3 մլն 100 հազար դրամի յուրացումներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Վահագն Հ․-ն և հայտնել, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում, Հակոբ Հակոբյան փողոցի 7 հասցեում գործող «Քարֆուր» էքսպրես խանութի աշխատակիցները նշված խանութից յուրացումներ են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահագն Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Կ․-ն, Երևանի բնակիչ 29-ամյա Սուսաննա Ա․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրի Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Ձ․-ն, Երևանի բնակիչներ 39-ամյա Ժաննա Մ․-ն և 33-ամյա Սաթենիկ Ս․-ն նշված խանութից պարբերաբար յուրացրել են իրենց վստահված ապրանքները՝ պատճառելով 3 մլն 100 հազար դրամի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Կ․-ին, Սուսաննա Ա․-ին, Նաիրի Մ․-ին, Հայկ Ձ․-ին, Ժաննա Մ․-ին և Սաթենիկ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Հ․-ն «Սի Ար Էֆ Ռիթեյ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր