211652_close_icon
views-count63489 դիտում article-date 17:16 04-02-2018

Երևանում վարորդը Ford Transit-ով բախվել է էլեկտրասյանը, իսկ քիչ անց մեկ այլ Ford էլ բախվել է Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 ՏD 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթաի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության խումբը, սակայն Ford Transit-ի վարորդը, ով վթարի վայրում հայտնել է, որ էլեկտրասյանը բախվել է, քանի որ վարելու ժամանակ իր ինքնազգացողությունը վատացել է, հրաժարվել է բժշկական օգնությունից։ Մինչ վթարի վայրում ՃՈ հետաքննիչը տեղազննություն էր կատարում, տեղի ունեցավ հերթական ավտովթարը։ Բեռնատար Ford-ը բախվեց Mercedes-ին։ Այս դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ ՃՈ-ն պարզում է էլեկտասյանը բախված Ford-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր