92418 դիտում
22:00 29-01-2018
Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում Ավան վարչական շրջանից 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր:
Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են Երևանի ավագ դպրոցներից մեկի11-րդ դասարանում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությանբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15607 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35867 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց