211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե քարերին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2473 դիտում article-date 19:29 06-02-2026
Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Պ․-ի վարած «Toyota Rav 4» մակիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի հետազոտման նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատարի տեղակալ օրվա պատասխանատու Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հովհաննիսյանը և կրտսեր պարեկ Կարեն Մելիքյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր