211652_close_icon
views-count122928 դիտում article-date 21:37 25-01-2018

Գագիկ Շամշյանը Ապրիլյան պատերազմի հերոսների 1500 լուսանկար է նվիրել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առաջիկայում պաշտոնապես կբացվի Զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը: Ապրիլյան պատերազմից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողներն ու նրանց բուժման պայմանները: Որպես կանոն, այդպիսի վիրավորում ստացած զինծառայողները նախկինում կամ չէին ստանում վերականգնողական բուժման լիարժեք կուրս, կամ էլ բուժումը կազմակերպվում էր արտերկրում, որի համար պահանջվում է հսկայական գումար. Ռուսաստանում վերականգնողական բուժման մեկ օրվա արժեքը, օրինակ, միջինը 400 եվրո է, իսկ Եվրոպայում՝ 1000 եվրո: Ծախսատար լինելու պատճառով վերականգնողական բուժումն անհասանելի է շատերին: Այդ պատճառով էլ, շատ դեպքերում, վաղ շրջանում բաց են թողնվում վիրավոր զինծառայողի օրգանիզմի վերականգնողական ռեսուրսները, իսկ որպես հետևանք առաջանում է հաշմանդամության առավել բարձր աստիճան: Վերականգնողական բուժումը Հայաստանում կենտրոնացնելու ու դրա համար մասնագիտացած կենտրոն ստեղծելու գաղափարը հասունացավ Ապրիլյան քառօրյայից հետո: Ընդամենը մի քանի ամսում վերականգնողական բուժման թիմի աշխատանքի արդյունքում Արկադին կարողացավ քայլել: Այդպիսի արդյունքն օրակարգային դարձրեց հատուկ զինհաշմանդամների համար նախատեսված ու նրանց պահանջները բավարարող վերականգնողական կենտրոնի հիմնումը: Վաղ շրջանում վերականգողական բուժման շնորհիվ հնարավորություն կլինի խուսափել բազմաթիվ խնդիրներից, կապահովվի առավել լիարժեք ապաքինում, որոշ դեպքերում՝ կկանխվի հաշմանդամության ռիսկը: Զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը տեղակայված է լինելու «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում: Մինչ այժմ կատարվել են շենքի ամբողջական ամրացման աշխատանքները, այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է լինելու իր հնարավորություններով: Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: Ըստ հաստատված հատակագծի 2-րդ հարկում լինելու են մասնագետների սենյակները, ուսումնական սենյակները և կինեզիսի սրահ: 3-րդ և 4-րդ հարկերում նախատեսված են հիվանդասենյակները՝ 37 անձի համար: Վերականգնողական բուժում անցնող զինհաշմադամներին հոգեբանորեն ևս աջակցելու և կենտրոնում հերոսական ոգին վերստեղծելու համար ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մոտ 1500 լուսանկար է նվիրել կենտրոնին, որոնք պատկերում են Ապրիլյան պատերազմը և նրա հերոսներին: Տեղեկացնենք, որ այս պահին ստացիոնար վերականգնողական բուժում ստանում է 17 զինհաշմանդամ, իսկ 26-ը բուժումը ստանում են ամբուլատոր։ Կենտրոնը լինելու է ամբողջական վերականգնողական համալիր. առողջական խնդիրներից բացի՝ լուծվելու են նաև զինհաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը: Այս պահին գրեթե 24-ժամյա ռեժիմով ընթանում են վերանորոգման վերջին աշխատանքները, որոնք անձամբ ղեկավարում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նշենք, որ այս Վերականգնողական բուժման կենտրոնը թույլ կտա ունենալ ավելի քիչ զինհաշմանդամ, այն ոչ միայն իրականացնելու է բուժական աշխատանքներ, այլեւ կենտրոնում սոցալիզացիայի խնդիրն է լուծվելու: Բուժման կուրսեր անցնող զինծառայողները շփվելու են իրենց տարիքի ուսանողների հետ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 435+
435+

Նմանատիպ նյութեր