211652_close_icon
views-count57604 դիտում article-date 13:07 17-01-2018

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում. նրան օգնության են հասել փրկարարներն ու ՃՈ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Ղազարյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած Mercedes 90 TT 995 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին օպերատիվորեն օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները ճոպանի միջոցով ձորից դուրս են բերել ավտոմեքենան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր