211652_close_icon
views-count102529 դիտում article-date 19:00 17-12-2017

Խոշոր ավտովթար Պտղնի գյուղում. 26-ամյա վարորդը «Toyota»-ով ճանապարհի մերկասառույցի պատճառով 35 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում, վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Պտղնի գյուղի բնակիչ, 26-ամյա Էդվարդ Նազարյանը՝ Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Ներքին Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած «Toyota» մակնիշի 35 DС 206 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 35 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Նազարյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի, 34-ամյա Արման Նազարյանը, և Երևան քաղաքի բնակիչ, 58-ամյա Մայրանուշ Նազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարները, Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները, և քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փրկարարները և քաղաքացիները վիրավորներին հանել են մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ ճոպաններ և պատգարակներ: Աբովյանի բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ Պտղնիի գյուղապետարանը չի բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ, ինչն էլ եղել է խոշոր վթարի պատճառ: Իսկ եթե մեծն գյուղապետը բարեհաճեր գոնե մի քանի բահ աղ ու ավազ լցնել ճանապարհին, ապա վթարը տեղի չէր ունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր