slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count117322 դիտում article-date 12:34 06-01-2018
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 5-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատողները Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներից գողություն կատարող կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ 20-ամյա Մհեր Պետրոսյանն է, ով հունվարի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Չարենցավան 5-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում կոտրել է կայանված Hummer մակնիշի 88 TՕ 707 համարանիշի ավտոմեքնայի առջի ձախ ապակին և այնտեղից գողացել ՌԴ մետաղադրամներ: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածը՝ 50-ամյա Ալբերտ Թովմասյանը, հրաժարվել է կատարվածի մասին հայտարարություն տալ: Պարզվել է նաև, որ Մ. Պետրոսյանը նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտ կոտրել է Mercedes G 500 մակնիշի UA BH 6666 IM համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ ապակին և այնտեղից գողացել 7000 դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են 170 մետաղադրամ՝ 224 ՌԴ ռուբլի մետաղադրամ, 1 հատ ակնոց,, որոնք պարզվել է՝ տարած է եղել Hummer-ի միջից: Ոստիկանությունը պարզում է Mercedes G 500 ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Փաստի առթիվ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մ. Պետրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր