211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ շքամուտքը մաքրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմիական նյութ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին․ վերջինը  այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

views-count10822 դիտում article-date 10:55 18-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ  տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ Վալենտինա Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր