36685 դիտում
15:58 19-12-2017
Արագածոտնի ջրի տեղամասի պետից հափշտակել են 2 լն 250 հազար դրամի տարբեր տեսակի չրեր. ոմն Սևակի ինքնությունը ճշտվում է
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Բյուրական գյուղի բնակիչ՝ 60-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ 1 օր առաջ, ժամը 14։00-ի սահմաններում իրեն է զանգահարել ոմն Սևակ և ներկայացել որպես «Գոլդեն Մուլտի Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ ու իր հետ բանավոր համաձայնության գալով՝ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է տարբեր տեսակի չրեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն կազմում է մոտ 650 կգ, իսկ պատճառած վնասն էլ կազմում է 2 մլն 250 հազար դրամ։
Աշտարակի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Սևակի ինքնոթյունը պարզելու, նրան ու ողջ չրերր հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հովհաննիսյանն աշխատում է Արագածոտնի Ջրային ընկերության տեղամասի պետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
08:35 04-10-2023
Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1399 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)