211652_close_icon
views-count26533 դիտում article-date 12:45 11-12-2017

Ադրբեջանում ավիաընկերության աշխատակիցը ճամպրուկի մեջ թաքնված հասել է Գերմանիա

Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի աշխատակիցը Գերմանիա է հասել անօրինական ճանապարհով՝ թռչքի ողջ ընթացքում թաքնվելով բեռնատար օդանավում գտնվող ճամպրուկներից մեկի մեջ, հաղորդում է Haqqin.az-ը։ Այդուհանդերձ, նրան ձերբակալել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանի հենց թռիչքուղու վրա, երբ օդանավը վայրէջք է կատարել։ Ադրբեջանցին պարզաբանել է, որ այդ քայլին է գնացել, քանի որ դժգոհ էր իր հայրենիքում ապրելուց և ցանկացել է լավ կյանքով ապրել Գերմանիայում։ Նրան հանձնել են Դաշնային ոստիկանությանը։

Նմանատիպ նյութեր