2635 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը «Մարուքյաններ» ընկերության հետ օգոստոսի 20-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ երեք էկոնոմ և մեկ բիզնես կարգի տոմս, որոնց համար պետբյուջեից վճարել է 1 մլն 601 հազար դրամ։ Չորս օր անց՝ օգոստոսի 24-ին, նույն նախարարությունը կրկին պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ, այս անգամ արդյունքում գնել են Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ մեկ բիզնես և մեկ էկոնոմ կարգի ավիատոմս, որոնց համար պետբյուջեից վճարվել է 1 մլն 104 հազար դրամ։
«Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ «Մարուքյաններ» ընկերությունից ասացին, որ Երևան-Մոսկվա-Երևան չվերթի բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է 483 հազար 500 դրամ, իսկ էկոնոմինը՝173 հազար դրամ։ Վերը բերված երկու գործարքների դեպքում էլ պարզ թվաբանությունից հետո պարզ է դառնում, որ տոմսերի համար վճարվել է իրական արժեքից կրկնակի անգամ ավել։ Սա բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ է, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս»։
Նմանատիպ նյութեր
4941 դիտում
09:03 26-05-2018
Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ»
10986 դիտում
20:41 21-12-2020
Requiem 4. ժողովուրդ. Խաբված ժողովրդի ու թալանի նոր ապացույցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են