211652_close_icon
views-count3022 դիտում article-date 17:12 15-12-2014

Չինաստանում ճամպրուկի մեծության ավտոմեքենա են ստեղծել. տեսանյութ

Շանհայի բնակիչը ճամպրուկի մեծության ավտոմեքենա է ստեղծել: Մինի-ավտոմեքենայի երկարությունը 60 սմ է, բարձրությունը՝ 40 սմ, իսկ լայնությունը՝ 35 սմ: 60-ամյա Սյույ Չժիյունի խոսքով՝ որպեսզի մեքենայի շարժիչը չտաքանա, տեղադրել է երկու օդափոխիչ: Գյուտարարն ասում է, որ մի ամբողջ օր երթեւեկելու համար մեքենան «պահանջում» է 4 լիտր բենզին: Սյույը ավտոմեքենան հավաքել է երկու տարում, իսկ դետալները գնել է ավտոպահեստամասերի խանութներից՝ ընդհանուր առմամբ ծախսելով 250 դոլար: Չինաստանի օրենքների համաձայն՝ մինի-ավտոմեքենայով երթեւեկելն արգելվում է, բայց հեղինակն ուրախ է իր ստեղծածով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր