115662 դիտում
10:10 07-12-2017
Խոշոր ավտովթար Վանաձորում. ճանապարհի մերկասառուցի և «ջիպի» կիսամաշ անվադողերի պատճառով զինվորականները վթարի են ենթարկվել՝ բախվելով փայտե էլեկտրասյանն ու կողաշրջվելով՝ հայտնվել շենքի բակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյաի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամաել է օպերատիւվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Վանաձորի հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
Փաստի առթի ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինները չեն բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով, ինչը պետք է կատարվեր Վանաձորի քաղաքապետրանի կողմից, և անվադողերն էլ կիսամաշ էին՝ ոչ ձմեռային, մինչդեռ տևական ժամանակ է՝ ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն բացառապոս ձմեռային անվադողերով, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3526 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)