211652_close_icon
views-count194850 դիտում article-date 22:44 03-12-2017

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. «Մոսկով» ակումբի մոտ վրացիների և հայերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հայերին լսել է հետաքննիչը, ովքեր հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վրաստանի քաղաքացիները Երևանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր