211652_close_icon
views-count3334 դիտում article-date 21:08 07-03-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Թամանցիների փողոցում բախվել են «Ford»-ն ու «Mercedes»-ը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են 23-ամյա  Մարտին Հ.-ի վարած Ford մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վալտեր Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզւոմ են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր