Արարատի մարզում «Աուռա» գիշերային ակումբի մոտ 2 քաղաքացիների և անվտանգության աշխատակցի միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ․-ն և 25-ամյա Գևորգ Մ․-ն գտնվում են Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ և Հրանտ Թ․-ն իր մոտ ապօրինի պահում է հրազեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններով և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն գտնվել են Արտաշատ քաղաքում գտնվող «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Թ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն նշված վայրից ձերբակալվել և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել են կատարվածը ու նրանից Հրանտ Թ․-ն ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։