48570 դիտում
09:54 08-11-2024
Հերթական արտակարգ դեպքը՝ Կոտայքի մարզում․ «Կոսմոս» խաղատան տնօրենի, անվտանգության աշխատակիցների և հաճախորդների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ քննիչների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում որոշ հանգամանքներ բացահայտվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել փաստական տվյալներ, որ հոկտեմբերի 26-ին ժամը 05։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը մի խումբ դեռևս անձը չպարզված հաճախորդների և հիշյալ խաղատան տնօրեն, Երևանի բնակիչ 53-ամյա Էդուարդ Մ․-ի, անվտանգության աշխատակիցներ Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Էդգար Պ․-ի, 42-ամյա Հայկ Ն․-ի և 41-ամյա Կարո Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում խաթարվել է խաղատան բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Էդուարդ Մ․-ն, Էդգար Պ․-ն, Հայկ Ն․-ն և Կարո Պ․-ն նշված խաղատնից հայտնաբերվել, հիշյալ հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էդուարդ Մ․-ի, Էդգար Պ․-ի, Հայկ Ն․-ի և Կարո Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր, ապա 1 օր անց ազատ են արձակվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի փաստով հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ, ապա համագործակվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ, ձեռք են բերել անհերքելի ապացույցներ, որով հիմնավորվել է, թե ովքեր են միջադեպի հրահրիչները, որի ժամանակ անգամ հնչել են կրակոցներ և նշված անձանց նկատմամբ որոշվել է իրականացնել քրեական հետապնդում:
Եթե Կոտայքի մարզի քննիչները մի փոքր հապաղեին, հնարավոր էր՝ գործն այլ ընթացք ունենար, իսկ այդ ամենը հիմնավորել է, նաև ֆիքսվել է տեսախցիկների կողմից:
Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2017 թվականի մարտի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել էր քննչական խումբ։ Խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ, հարուցվել էր քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել էր Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։
Մարտի 3-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց էր հնչել, ինչի հետևանքով Ս․ Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։ Հաջորդ օրը վիրավորը բժշկական օգնության էր դիմել Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրահատել էին նրան և կատարվածի մասին տեղեկացնում ոստիկանություն։
Հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին, իսկ հետո արդեն ավագ քննիչին Ս․ Վարդանյանը հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր ինքը այն ժամանակ, երբ շունը կծել էր իրեն։ Սակայն քննիչների կատարած պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել էր իրականությունը, որից հետո Ս․Վարդանյանը հայտարարել էր, որ իր մոտ եղած Վալտեր տեսակի ատրճանակը ինքը գտել էր Արցախի Հանրապետությունից Հայաստան վերադառնալիս՝ Գորիսի վարչական տարածքում, և ստիպված ներկայացրել էր իր մոտ ապօրինի պահվող Վալտեր տեսակի ատրճանակը։ Նույն օրը քննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, երբ քննչական բաժինը մեկնել էր հիվանդանոց՝ լրացուցիչ քննելու Ս․Վարդանյանին, պարզել են, որ նա առանց որևէ մեկին զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից։
Ս․ Վարդանյանը հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան էր, ով բազմաթիվ անգամներ հայտնվել էր քրեական պատմություններում և ամեն անգամ չոր էր դուրս եկել ու ազատվել քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։