69605 դիտում
10:41 27-11-2017
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 30-ամյա վարորդը ВАЗ 21140 ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 40-ամյա Շուշան Հարությունյանն ու 16-ամյա Անի Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Դպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրնոի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հյովհաննիսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հակոբյանը սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+