211652_close_icon
views-count38559 դիտում article-date 15:22 24-11-2017

Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ Այգեստան փողոցում էլեկտրահարել են 84–ամյա տուժածին, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն անծանոթ 2 ճիվաղ և տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար: Ստահակները իրենց սև գործը անելուց հետո հափշտակել են տուժածի դրամանապանակը և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, Ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ ստահակների անձը պարզելու, նրանց և տուժածի գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր