122883 դիտում
10:23 23-11-2017
Արտակարգ դեպք Երևանում. երկվորյակ եղբայրները, ովքեր դատախազներ են, քննչական բաժնում ծեծի են ենթարկել ավագ քննիչին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Կեսօրին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել նույն բաժնի ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ավագ քննիչ Ս. Նազարյանը «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ և ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն և Հ. Խաչատրյանները երկվորյակ եղբայրներ են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: