36917 դիտում
20:48 16-10-2015
Ի՞նչն է ստիպել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզի ավագ քննիչին Սյունիքի մարզպետի վթարված Mercedes-ը չտեղափոխել հատուկ պահպանվող տարածք
Այսօր` հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ, 51-ամյա Արագած Ղեվոնդյանի վարած Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի և Վայք քաղաքի Շահումյան փողոցի 102 շենքի բնակիչ, 24-ամյա Մովսես Ավագյանի վարած Nissan մակնիշի 34 FV 388 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում է դիմել Nissan-ի վարորդը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ [color=#EF2929]դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ադամյանը, ով չգիտես ինչու, նպատակահարմար չի գտել Mercedes-ն ու Nissan-ը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք այն դեպքում, երբ, եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում, ինչի հետևանքով լինում է վիրավոր կամ մահ, ապա մեքենաները տեղափոխվում են «գաի պլաշչադկաներ», մինչդեռ, երևի ավագ քննիչ Ա. Ադամյանը իրեն վեր է դասել օրենքից և մենքենաները չի տեղափոխել « պլաշչադկա»:
Միգուցե նա վախեցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով, լավատեղյակ մեր աղբյուրներից, եղել է Mercedes -ի մեջ և շտապելիս է եղել Երևան` մասնակցելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին:[/color]
Դա է եղել պատճառը որ նշված միջոցառմանը Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ժամանեց բավականին ուշացումով:
Ի դեպ` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում կհրապարակի նյութեր` Հայաստանի քննչական կոմիտեի որոշ վայ քննիչների կատարած աշխատանքներից դժգոհ քաղաքացիների դիմում-բողոքների մասին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+