61849 դիտում
23:46 20-11-2017
Ողբերգական դեպք Արմավիրում. 80-ամյա ծերունին էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ ննջասենյակի պատին փորագրելով. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել»
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 2/ա տանը տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորոթյամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում՝ անկողնում, հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Գրիշա Գ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։
Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն՝ գրված. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել»։
Քննիչ Խաչատրյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37570 դիտում
16:53 12-08-2015
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած ծերունին ինքնասպան է եղել
Այս բաժնից
21586 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ