Երևանի շտապօգնության բժիշկները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք հավատարիմ են Հիպոկրատին տրված երդմանը․ Ավանում՝ փողոցում հայտնաբերված տղամարդուն նախ օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հերթական անգամ ապացուցեց, որ իրենք հավատարիմ են Հիպոկրատին տրված երդմանը և տարվա ցանկացած եղանակին ու ցանկացած պայմաններում իրենք պատրաստ են ոչ միայն մարդկային կյանքեր փրկելու, այլ նաև օգնության կարիք ունեցող թե բուժառուին, թե քաղաքացուն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցով անցնելիս Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նկատում Է, որ մի քաղաքացի ընկած է գետնին և գտնվում է անօգնական վիճակում։
Շտապօգնության բժիշկը, բուժքույրն ու վարորդը առանց հապաղելու մոտենում, նախ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում տղամարդուն, ապա մի քանի քաղաքացիների օգնությամբ նրան տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։