211652_close_icon
views-count22603 դիտում article-date 09:34 17-11-2017

ՌԴ Մարի Էլում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 15 հոգի. Հանրապետությունում սգո օր է հայտարարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետությունում այսօր՝ նոյեմբերի 17-ին սգո օր է հայտարարվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նախօրեին եղանակային վատ պայմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել 15 հոգի: Ըստ նախնական տեղեկությունների՝ Յոշկար Օլայից Կոզմոդեմյանսկ ուղևորվող Mercedes միկրոավտոբուսը անհաջող վազանց կատարելու հետևանքով բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Միկրոավտոբուսում գտնվող 20 հոգուց 15-ը տեղում մահացել են, ևս 4 հոգի, ընդ որում՝ 3 երեխա, մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդը նույնպես զոհվել է: Մարի Էլի ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևը հանրապետութունում սգո օր է հայտարարել: Նշվում է, որ վթարի պահին ձյուն է տեղացել և առկա են եղել տեսանելիության վատ պայմաններ, ինչն էլ հավանաբար, դարձել է ողբերգության պատճառ: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր