211652_close_icon
views-count36070 դիտում article-date 12:12 08-11-2017

Ավտովթար-վրաերթ Երևանում. Ոստիկանության կրթահամալիրի մոտ Peugeօt-ն բախվել է կայանված Opel-ին, վերջինն էլ առաջ ընթանալով՝ մեկ այլ Opel-ի. վարորդները մնացել են մեքենաների արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ, Peugeօt մակնիշի 195 UL 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 CN 997 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ Opel մակնիշի 35 MG 949 համարանիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Opel-ների վարորդները վրաերթի են ենթարկվել՝ մնալով մեքենաների արանքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Կարեն Դավթյանն ու Արամ Գալստյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր