211652_close_icon
views-count60226 դիտում article-date 13:19 04-11-2017

Երևանում դպրոցի ուսուցչուհին ինքնասպանության փորձ է արել՝ խմելով մեծ քանակի դեղահաբեր

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 խումբը բուժօգնության է տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 62-ամյա Գ. Ս.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Գ. Ս.-ն, ով Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհի է աշխատում, ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբեր է խմել։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր