211652_close_icon
views-count19056 դիտում article-date 22:14 24-08-2018

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթադոլ» տեսակի դեղահաբեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 23-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում բռնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Վարդան Բադալյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է անձնական խուզարկության ու նրա մոտ հայտնաբերվել է 200-ից ավելի «Մեթադոլ» տեսակի դեղահաբեր։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բադալյանն աշխատում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես դեղագետ, իսկ նշված օպերացիան իրականացվել է ոստիկանության կողմից հայտարարված «Կանեփ-կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղագետը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր