211652_close_icon
views-count56504 դիտում article-date 21:25 30-10-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ուժգին քամու հետևանքով հսկա ծառը ընկել և վնասել է հոր և որդու 4 BMW-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի 4-րդ շենքի բակում ուժգին քամու հետևանքով հսկայական ծառը պոկվել և ընկել է նույն շենքի բնակիչներ, հայր և որդի՝ Ռազմիկ և Խաչատուր Կիրակոսյաններին պատկանող՝ BMW մակնիշի 35 SS 859 համարանիշի, BMW մակնիշի 07 UU 341 համարանիշի, BMW մակնիշի 35 PO 438 համարանիշի և BMW մակնիշի 29 UL 275 համարանիշի ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով՝ Ա. Համբարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ: Ժամամնել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Թումանյանի մասնաճյուղի հերթապահ խումբը, քանի որ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ոչ միայն շենքի տանիքը, այլ նաև հոսանքալարեր են պոկվել, ինչպես նաև վնասվել է շենքը մատակարարող գազախողովակը: Ժամանել են նաև Ալավերդու քաղաքապետարանի կոմունալ ծառայության ներկայացուցիչները: Քաղաքապետարանի աշխատակիցները և հրշեջ-փրկարարները բենզասղոցի միջոցով կտրել են ծառը և հեռացրել մեքենայի վրայից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժգին քամու հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում գրանցվել են նմանատիպ դեպքեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր