211652_close_icon
views-count51752 դիտում article-date 22:58 20-06-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Փաստաբանների պալատի մոտ քամու և փոթորկի հետևանքով հաստաբուն ծառը ընկել է մեքենաների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Զաքյան 4 հասցեի դիմաց՝ ՀՀ Փաստաբանների պալատի մոտ, հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է հետիոտնի համար նախատեսված տեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել են շենքի ջրատարները, երկու մեքենա, որոնցից մեկը ընթանալիս է եղել, մյուսը՝ կայանված վիճակում, ինչպես նաև այլ գույքեր, որոնք պարզ կդառնա ծառը հեռացնելուց հետո: Օպերատիվորեն դեքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր