211652_close_icon
views-count95084 դիտում article-date 13:30 29-10-2017

ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Վրաստանի իրենց գործընկերների հետ հայտնաբերել են Երևանում՝ Վերնիսաժում, կրակոցներ ու սպանություն կատարած 2 կասկածյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին: Այդ մասին հայտնում է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները: [b][color=#CC0000]Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալների թաքնվելու վայրը պարզել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյանը, որոնց ստացված օպերատիվ տվյալները մեծ նշանակություն են ունեցել Վրաստանի իրենց գործընկերների համար, ինչի շնորհիվ էլ կասկածյալները հայտնաբերվել են:[/color][/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077329/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով կար վիրավոր, իսկ 1 հոգի ընկած էր խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի 1 ատրճանակ։ Դեպքի վայր էին ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։ Սպանվածը Լոռու մարզի բնակիչ էր և չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն էր և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին սպանվածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։ [b] Վերնիսաժում կրակոցեր ու սպանություն կատարած կասկածյալներ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանն ու 33-ամյա Արմեն Կարադավիդովը[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0080236001509280581730136.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0017867001509280596913582.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր