211652_close_icon
views-count4557 դիտում article-date 17:56 23-10-2017

Իրաքի Քրդստանի ընտրական հանձնաժողովը անժամկետ հետաձգել է նախագահական ընտրությունները

Իրաքյան Քրդստանի բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական և խորհրդարանական ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը: Նշենք, որ Քրդստանում անկախության հարցով հանրաքվեից հետո ստեղծված լարված իրավիճակի պատճառով խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև այսօր: Այժմ ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին մասնակիցների 93.29 տոկոսը կողմ է քվեարկել: Անցած շաբաթ Իրաքի ուժերը գրավել են երկրի Իրաքի քրդաստանի տարածքում գտնվող Քիրքուք շրջանը, վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և նավթահանքերի նկատմամբ, իսկ քրդական ուժերը նահանջել են զբաղեցրած դիրքերից:

Նմանատիպ նյութեր