ԱՄՆ-ն Իրաքյան Քրդստանի առաջնորդին առաջարկել է անկախության հարցով հանրաքվեն հետաձգել
Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք արևմտյան պետություններ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին առաջարկել են 2 տարով հետաձգել անկախության հարցով հանրաքվեի անցկացումը։
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին տված հարցազրույցում ասել է Քրդստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մուհամմեդ Հաջի Մահմուդը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչության հարցերով կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Բրեթթ Մաքգուրթը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Բարզանիին հանրաքվեի այլընտրանքային համատեղ պլան էր ներկայացրել։
Փաստաթղթի մանրամասները, սակայն, պաշտոնապես չէին հրապարակվել։