Ավստրիայում անորակ սոսնձի պատճառով հետաձգել են նախագահական ընտրությունները
                        Ավստրիայում հոկտեմբերի 2-ին կայանալիք նախագահական  ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել են անհեթեթ պատճառով: Այս մասին հայտնում է vesti-ն:
Բանն ան է, որ  փոստով քվեարկության համար ծրարները կպցնելու համար օգտագործվել է անորակ սոսինձ: Որպես հետևանք՝ քվեաթերթիկների ծրարները կարող էին բացվել և անվավեր ճանաչվել:
Ընտրությունները հետաձգվել են մինչև նոյեմբերի 27-ը կամ դեկտեմբերի 4-ը:
Անորակ սոսնձի պատճառով հետաձգված նոր ընտրությունները երկրին 2 մլն եվրո կարժենան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

