Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Tert.am-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի զինված ուժերը և Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել 2025 թվականին։
Այս մասին Kyodo գործակալությանը հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում՝ դրանք կլինեն Գերմանիայի և Ճապոնիայի միջև առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները։
Պիստորիուսն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը։
Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել նաեւ Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների կապակցությամբ։