50930 դիտում
22:00 09-05-2024
Վանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ռոզա Զ․-ն և հայտնել, որ 3-րդ պոլիկլինիկայում 10 միլիոն դրամի կոռուպցիա է կատարվել, որի վերաբերյալ բոլոր իրավասու մարմիններին դիմել է, այդ թվում՝ մոտ 1 շաբաթ առաջ դիմել է նաև ոստիկանության Բազումի բաժին, որտեղից իրեն չեն զանգահարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կնյազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին Ռոզա Զ․-ն հայտնել, որ 2020 թվականին «քովիդի» ժամանակ Վանաձոր քաղաքի թիվ 3-րդ պոլիկլինիկայում պատվաստումների ընթացքում մոտ 10 մլն դրամ հափշտակել են պոլիկլինիկայի նախկին տնօրեն 56-ամյա Արտուշ Թ․-ն և ավագ բուժքույր 69-ամյա Կարինե Գ․-ն, որի վերաբերյալ ինքը տեղյակ է, քանի-որ նշված ժամանակահատվածում աշխատել է «քովիդ» կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
12685 դիտում
19:29 23-07-2019
Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պետությանը 23.000.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու համար. yerevanpress.am
Այս բաժնից
9525 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին