53894 դիտում
16:27 10-05-2024
Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են 40-ամյա Ջեմմա Գ.-ի դին՝ այրվածքների հետևանքով:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել էին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:
Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղաղկալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արթուր Մկրտչյանը:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել էր Երևանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Օպերատիվորեն ժամանել էին Նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանի Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել էին տարածքը, հրդեհի վայրից հեռացրել էին մի քանի տրանսպորտային միջոցներ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել:
Ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել էր կնոջ դի:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+