211652_close_icon
views-count57176 դիտում article-date 23:23 21-10-2017

Խարկովում կալանավորվեց 20-ամյա աղջիկը, որի աղմկահարույց վրաերթի ժամանակ 5 մարդ էր զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի Խարկով քաղաքի դատարանը 2 ամսով կալանավորեց 20-ամյա Ալյոնա Զայցեվային, որը 5 մարդու մահվան պատճառ է դարձել: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/19/1080236/]Հոկտեմբերի 18-ի երեկոյան[/url] Ալյոնա Զայցեվան «Lexus» ամենագնացով քաղաքի փողոցներով «գոնկա» է մտել իր ընկերոջ մեքենայի հետ: Այս «մրցարշավի» ժամանակ նա հսկայական արագության տակ անցել է կարմիր լույսի տակով, դուրս եկել մայթեզր և վրաերթի ենթարկել այնտեղ կանգնած մի խումբ հետիոտների: Վրաերթի արդյունքում 5 մարդ տեղում մահացել էր, ծանր վնասվածքներ էր ստացել 6-ը: Այսքանից հետո, բուժհետազոտությամբ պարզվել էր, որ աղջկա արյունը թմրանյութեր է պարունակել: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Ալյոնա Զայցեվան քաղաքի նախկին դատախազ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Դմիտրի Զայցեվի խորթ քույրն է: Աղջկա հայրը քաղաքում հայտնի գործարար է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր