31729 դիտում
20:36 14-10-2017
Ավտովթար Աշտարակում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Աշտարակի բնակիչ 29-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 NG 042 համարանիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Արման Գուլեյանի վարած Opel մակնիշի 35 AS 821 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ում գտնվող 3-ամյա Սվետլանա Առաքելյանը՝ ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վարորդի աղջիկն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21573 դիտում
20:00 13-09-2021
Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են BMW-ն ու Opel-ը. 8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց