Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներ․ ճանապարհը եղել է անցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Պարգև Կնյազյանը և Գևորգ Ոսկանյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը եղել է անցանելի։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։