211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 52-ամյա տղամարդը, որ սթափ վիճակում «Viva Armenia» բջջային օպերատորի սպասարկման սրահում հնչեցրել է տարաբնույթ հայհոյանքներ և խախտել գրասենյակի բնականոն աշխատանքը

views-count2248 դիտում article-date 17:24 17-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի Արաբկիրի պահպանության բաժնի վաշտի ծառայողները Ազատության պողոտա 24/2 հասցեում գործող «Viva Armenia» բջջային օպերատորի սպասարկման սրահից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Սաշա Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սաշա Պ․-ն գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում և հասարակական վայրում հնչեցրել է տարաբնույթ հայհոյանքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սաշա Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր