211652_close_icon

Երևանում պարեկները քրեական մեծ հեղինակություն համարվող Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմ Կանևսկոյի «Toyota Land Cruiser»-ը և նրան ուղեկցող ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6157 դիտում article-date 15:19 17-01-2026
Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Շինարարներ փողոցից ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Toyota Land Cruiser» մակնիշի 23 AA 001 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի 23 ZZ 001 ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաներից մեկի վարորդը կամ ուղևորը եղել է հայտնի քրեական մեծ հեղինակություն համարվող Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոյը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր