101566 դիտում
10:00 09-10-2017
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 16-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ գյուղի եկեղեցու հետնամասում իրեն բռնաբարել են, իսկ բժիշկն էլ օգնություն ցույց տալու փոխարեն համոզել է, որ չբողոքի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։
Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
114333 դիտում
13:27 25-01-2017
Խորհրդավոր դեպք Արտաշատում. 21-ամյա աղջիկը հայտնել է, որ հունվարի 22-ին, ժամը 22-ին 22-ամյա տղան իրեն բռնաբարել է