211652_close_icon
views-count114366 դիտում article-date 13:27 25-01-2017

Խորհրդավոր դեպք Արտաշատում. 21-ամյա աղջիկը հայտնել է, որ հունվարի 22-ին, ժամը 22-ին 22-ամյա տղան իրեն բռնաբարել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննություն է կատարվում Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Հ. Ի.-ի դիմումի հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 24-ին Արտաշատի ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հունվարի 22-ին, ժամը 22-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի հետնամասում ոմն Սերգեյ իր վարած Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի մեջ իր կամքին բռնանալով՝ սեռական հարաբերություն է ունեցել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Սերգեյը հանդիսանում է նշված փողոցի բնակիչ, 22-ամյա Ա. Հ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հ. Ի-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր