211652_close_icon
views-count20564 դիտում article-date 14:19 06-10-2017

Երևանում բախվել են «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի և «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրենների Lexus-ն ու Volvo-ն, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։00 սահմաններում Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Գագիկ Մեխակյանի վարած Lexus մակնիշի 20 ՕՏ 888 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Վահան Եղոյանի վարած Volvo մակնիշի 34 ZC 562 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Եղոյանը բժշկական հետազոտության նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մեխակյանն աշխատում է «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Վ. Եղոյանը՝ «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր