211652_close_icon
views-count22241 դիտում article-date 21:47 03-10-2017

Վանաձորում 61-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Արթուր Հովսեփյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 75 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 152 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր