146475 դիտում
10:03 30-09-2017
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 33-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել իր իսկ վարած Peugeot-ի կողմից, նրա դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցի 225 հասցեի դիմաց Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զոհրաբյանը իր կողմից վարած Peugeot մակնիշի 20 ՏՏ 901 համարանիշի ավտոմեքենան կայանել է դարպասների մոտ և իջել է՝ դարպասները բացելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նա կբացեր դարպասները, ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Հ. Զոհրաբյանին։ Վերջինը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին հերթափոխի պատասխանատու հերթապահ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մահացածի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ալբրիկ Շին» ՍՊԸ-ում՝ որպես չափագրող, ով վերջերս էր նշանվել և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+