160281 դիտում
15:01 23-04-2022
Ողբերգական դեպք Երևանում․ ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա․ նրա դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։
Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Արկադիա Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժամունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիականության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են դատախազի կարգադրությանը, քանի որ նա պետք է որոշի՝ դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների քննչական բաժինը։
Տարածքը 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Մադոյանի և Վարդան Իսահակյանի կողմից սահմանազատվել է։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի անունը Էդգար էր, 36 տարեկան։ Նրան բնութագրում էին դրական ու ասում էին ․«Էնքան լավ արհեստավոր ու խաթրաշահ էր, որ նույնիսկ՝ երբ մարդիկ իրենց խոտանված ավտոմեքենաները բերում էին նրա մոտ, շատ դեպքերում անվճար էր անում։ Ափսոս էր, որ նման բան տեղի ունեցավ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+